Կապառոսը՝ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու որոշման մասին

Կապառոսը՝ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու որոշման մասին

Հավաքականից հեռանալը Հենոյի անձնական որոշումն էր: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը , գիտենք, թե նա ինչ է եղել ու ինչ է շարունակում մնալ հավաքականի համար: Հենոն իր տունն ունի՝ հանձին Ֆուտբոլի ֆեդերացիայի: Իսպանիայի հավաքականում նման իրավիճակներ ես շատ եմ տեսել, որի կազմում աշխարհի չեմպիոններ էին հանդես գալիս՝ Չավին, Ինյեստան , ովքեր եկավ մի պահ, որ պետք է հեռանային հավաքականից: Այս մասին քիչ առաջ վաղը կայանալիք Չեռնոգորիայի հետ հանդիպման նախաղաղային ասուլիսի ժամանակ խոսելով Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու որոշման մասին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Հիշեցնենք, որ վաղը միջազգային ընկերական խաղաղերի շրջանակում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիային։

 «Ինձ համար մեծ հաճույք էր նրա հետ աշխատելը: Ի՞նչ ենք անելու առանց Հենո։ Դե մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղեր անցկացնելու: Կարևորն այն է, որ թիմը շարունակի աճ գրանցել և առաջադիմել իր խաղային որակներով»,- հավելեց նա։