Սադիգովը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար շնորհակալություն է հայտնել չորս երկրի

Սադիգովը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար շնորհակալություն է հայտնել չորս երկրի

Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար։

«Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների կողմից: Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային. Ադրբեջանցի դիվանագետների հիանալի աշխատանք»,- Twitter-ի իր էջում գրել է Սադիգովը»։