Ռյազանում գլխավոր խմբագիր է սպանվել

Ռյազանում գլխավոր խմբագիր է սպանվել

Ռյազանում իր սեփական տանը սպանված են գտել «Ռյազան․լայֆ» նորությունների պորտալի 33-ամյա խմբագիր Ժաննա Շեպլյակովային։ Այս մասին հունվարի 16-ին հայտնել  է k1news.ru պորտալը։

Պարբերականի տվյալները՝ կնոջ մարմինը՝ ծակող-կտրող հարվածներով, հայտնաբերվել է երեկ։
Գլխավոր կասկածյալը սպանվածի ամուսինն է, որը անհետացել է դեպքի վայրից։ Ոստիկանությունը հայտարարել նրա և իր երկու երեխաների հետախուզում, քանի որ երեխաները մոր հետ բնակարանում գտնվելիս են եղել։

Ինչպես ավելի ուշ հաղորդել է «Մաշ» հրատարակչության տելագրամ-ալիքը՝ սպանվածի ամուսինը՝ Ալեքսեյը ինքն է հանձնվել ոստիկանությանը։ Նա նշել է, որ վեճի պատճառն ամուսնալուծությունն էր․ ամուսինն ուզում էր վերցնել երեխաներին, իսկ Ժաննան սկսել է զանգել եղբորն ու ընկերուհուն և սկսել օգնություն հայցել։ Ի վերջ, կոնֆլիկտը վերածվել է կռվի, որի ժամանակ ամուսինը վերցրել է դանակն ու սպանել Ժաննա Շեպլյակովային։