Էստոնիան ողջունում է սահմանազատման հարցով Երևանի ու Բաքվի որոշումը
Էստոնիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունը։
Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության X սոցցանցի հրապարակման մեջ։
«Էստոնիան ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացում ձեռք բերված զգալի առաջընթացը և Ալմա Աթիի 1991 թ․ հռչակագրի հիման վրա առաջին սահմանային սյան տեղակայումը:
Մենք անհամբեր սպասում ենք այդ գործընթացի շարունակությանը»,-ասված է հրապարակման մեջ։
Կարծիքներ