Արցախում երեխաներ են սովամահ լինում, իսկ դուք թափառում եք Երևանում. քննադատել են Իննա Խոջամիրյանին

Արցախում երեխաներ են սովամահ լինում, իսկ դուք թափառում եք Երևանում. քննադատել են Իննա Խոջամիրյանին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանին քննադատել են սոցցանցերում ուրախ ու անհոգ, իր մասնակցությամբ, տեսանյութեր տարածելու համար։

Վերջին տեսանյութը, որն, ի դեպ, կնոջ ընտրության մասին է, մի օգտատեր մեկնաբանել է. «Ղարաբաղում երեխաներ են սովից մահանում, իսկ դուք թափառում եք Երևանում, հետաքրքիր է` հայ դերասանները չե՞ն ամաչում իրենց պահվածքից, Երևանից այն կողմ ոչինչ չեք տեսնում»:

Օգտատերը նաեւ պահանջել է չջնջել իր մեկնաբանությունը, ինչին դերասանուհին պատասխանել է.«Չեմ ջնջուն ոչ մի մեկնաբանություն։ Գրեք»: