Հայաստանը, վարելով վստահելի քաղաքականություն, կունենա լուրջ առաջընթաց

Հայաստանը, վարելով վստահելի քաղաքականություն, կունենա լուրջ առաջընթաց

«Դատելով առանձին քաղաքական գործիչների հայտարարություններից՝ նրանք պատրաստ են արհամարհել իրենց քաղաքացիների շահերը՝ զուտ արտերկրի տիրոջը հաճոյանալու համար։  Վլադիմիր Պուտին

Սիրելի հայրենակիցներ. Տևական ժամանակ է, ինչ հայկական և արցախյան իշխանական որոշ շրջանակները, հայկական ԶԼՄ-ները, սոցցանցերը, հասարակական և քաղաքական գործիչները հիբրիդային պատերազմ են վարում ՌԴ-ի և ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ, որոնք այս պահին Արցախի ժողովրդի և պետականության երաշխավորն են: 
Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը պայմանավորված է միայն իր տերերի Թուրքիայի և առանձնապես Մեծ Բրիտանիայի արդեն բացահայտ ակտիվությամբ Հարավային Կովկասում: 

Մեր ժողովրդի հիշողության մեջ է այն, ինչպես Մեծ Բրիտանիայի բարձրագույն հովանու ներքո սկսվեց 44 օրյա պատերազմը: 

Բրիտանական բացառիկ ցինիկ հարավկովկասյան քաղաքականությունը, որը ուղղված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս վանելու, ունի բազմադարյան պատմություն: Բոլորիս հայտնի է, թե ինչպես էր Օսմանյան Կայսրությունը օգտագործվում Բրիտանիայի կողմից Ռուսական Կայսրության դեմ՝ հրահրելով մեկ տասնյակից ավել ռուս-թուրքական պատերազմների: 

ԽՍՀՄ-ից հետո, Հարավային Կովկասը վերածվեց Բրիտանիայի նոր պլացդարմի ՌԴ-ի դեմ: Օգտագործելով հայկական հարցը՝ մեր տարածաշրջանը դարձվեց  ռազմական բախումների  ստաբիլ կենտրոն: Որտեղ հանուն բրիտանական շահի, արդեն 30 տարի է հայ ազգը արյուն է թափում, կորցնելով իր որդիներին և  տարածքները: 
Բրիտանական «ինկուբատորներում» բուծաված ՀԿ-ների ներկայացուցիչներն այսօր Հայկական երկու պետությունների իշխանությունների մեջ են և երկիրը տանում են թրքացման և հայաթափման ուղղիյով: 

Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան ուներ  մեկ նպատակ՝ հրահրել հայ-ադրբեջանական նոր պատերազմ, որի արդյունքում կպայթի ողջ Մերձավոր Արևելքը և հարակից տարածաշրջանները: Հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ-ն չի զիջելու իր կենսական շահերի գոտի Հարավային Կովկասը, այս անգամ Բրիտանիան ՌԴ-ի դեմ է հանում ոչ միայն Ադրբեջանին՝ այլև իր սաթելիտ Թուրքիային: Պարսկաստանի և Սաուդյան Արաբիայի սառը պատերազմը կթևակոխի ռեալ ռազմական գործողությունների փուլ: Շղթայական ռեակցիա կունենա Հնդկաստանի և Պակիստանի բախումները՝ որը հղի է միջուկային զենքի կիրառումամբ: 
Սյս փոփոխվող աշխարհակարգում, փոքր պետությունները՝ ինչպիսին Հայաստանն է, պետք է զերծ մնա բրիտանական «խաղերից»:  

Բրիտանական լորդերը և լորդուհիները չեն այցելում ՀՀ-ում հանդիպումների Արցախի և Հայաստանի պատգամավորների և իշխանակական շրջանակների հետ, հայկական ցավ ու դարդը լուծելու համար՝ այլ իրավիճակին տեղում ծանոթանալու և ՌԴ-ի թիկունքում ՀՀ-ին, ԱՀ-ին և Ադրբեջանին սեպարատ պայմանավորվածությունների մեջ ներքաշելու:
Բրիտանիան մեր  տարածաշրջանին  խաղաղություն չի բերելու,  Այլ նոր պատերազմ: 
Հուսով եմ, որ ՀՀ ԱԽՔ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումները Բրիտանիայի հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ վարչապետի գալիք հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, չի ընթանալու բրիտանական ծրագրով, որի հետևանքները շատ դաժան են լինելու: 

Պետք է ի վերջո սթափվել և զերծ պահել ՀՀ-ն և ԱՀ-ն ամեն տեսակի գերտերությունների «խաղերի» մեջ ներքաշելուց: 

Հայաստանը վարելով կանխատեսելի և վստահելի քաղաքականություն իր դաշնակից ՌԴ-ի հետ, կունենա լուրջ առաջընթաց և կայուն պետականություն: 

Խաղաղություն բոլիրիս:

ՀԿ նախագահ Մ. Առաքելյան

«Արարատ» Հայ-Ռուսական Տարածաշրջանային կենտրոն