Թաղավարդցիները չեն կարողանում գնալ գյուղի գերեզմանատուն․ պատգամավոր

Թաղավարդցիները չեն կարողանում գնալ գյուղի գերեզմանատուն․ պատգամավոր

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չորս ամսից ավել է ինչ Արցախում պատերազմ «չկա»: Ու ինչպես Արցախի նախագահի «հաղթական ու վստահ» ժպիտն է վերականգնվել, այնպես էլ իր թիմը նույն ոգևորությամբ և մեծարանքով ընդունում է «մեծն» ուսապարկերից մեկին: «Լուրջ-լուրջ», «մեծ-մեծ», «կարևորագույն» հարցեր են քննարկում ու «լուծում»: Իսկ այդ նույն ժամանակ մենք անցնում ենք անպաշտպան Շոշով, հասնում՝ Մխիթարաշենի ցուցանակին...ցուցանակից այն կողմ երազ դարձած գյուղն է, Հունոտի կիրճը, վերևում երևում է Սուրբ Ղազանչեցոցի գմբեթը՝ լքվա՜ծ ու խե՜ղճ...Ճանապարհին թշնամու՝ ադրբեջանցիների մեքենաների շարասյունն է՝ «տիրոջ» իրավունքով, այն իրավունքով, որը ստացել են Նիկոլի ջանքերի շնորհիվ:

Թաղավարդում ենք...Այստեղ պատերազմի «դեմքն» է...Գյուղում քիչ են երեխաները ՝ սիրու՜ն, պա՜րզ, մաքու՜ր ու աննկարագրելի թախծո՜տ աչուկներով: Անձամբ են ճանաչում կորուստը, ցավը...  Թաղավարդցիները չեն կարողանում գնալ գյուղի գերեզմանատուն, այդպես է որոշել Նիկոլը, ուսապարկն ու ադրբեջանցին»։