Omicron-ը կարող է միանգամից վարակել մինչև 100 մարդու

Omicron-ը կարող է միանգամից վարակել մինչև 100 մարդու

Omicron շտամը կարող է վարակել միանգամից մինչև 100 մարդու, եթե դրա կրողը փռշտում է կամ հազում: Մոսկվա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը։

«Մինչ այժմ մենք երբեք նման վարակ չենք ունեցել։ Կարմրուկը համարվում էր ամենավարակիչ հիվանդությունը, սակայն omicron-ն այս առումով գերազանցեց նույնիսկ։ Այս առումով միաժամանակ վարակվածների հսկայական թիվ է գրանցվում»,- ասել է նա։