ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլզից այսօր հետաքրքվեցինք, թե ինչ գնահատական կարող է տալ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ինչ կարող է ասել վարչապետի՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշման մասին։



Հիշեցնենք, դեսպան Միլզն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, և թերևս մեկ շաբաթ անց նա կհեռանա Հայաստանից։ «Մենք դեսպանությունում շարունակում ենք ուշադիր հետևել հայաստանյան ներքին զարգացումներին։ Եվ հոկտեմբերի 2-ին ինչպես բոլորը, մենք նույնպես հետևում էինք, և ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ և առանց բռնությունների հանգուցալուծվեց»,-ասաց դեսպանը։



Ինչ վրաբերում է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեսպան Միլզն ասաց․ «Ընտրությունների օրը Հայաստանի կառավարությունը, կուսակցությունները և Հայաստանի ժողովուրդը պետք է որոշեն։ Այն, ինչ մենք՝ Միացյալ նահանգները և Հայաստանի բոլոր բարեկամները, ցանկանում ենք այս ընտրություններում տեսնել, այն է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, ընտրությունների նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, հնարավորություն ունենալ պատրաստվել և մասնակցել ընտրություններին, և արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն»։



Նա նաև նշեց, որ տարբեր կողմերի հետ իր խոսակցությունների ժամանակ իր համար պարզ է դարձել, որ կարծես սա այն է, ինչ բոլորը ցանկանում են, և կա պատրաստակամություն ընդհանուր փոխզիջումների գալ։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**