Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնվել է հիվանդանոցում

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնվել է հիվանդանոցում
Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոյնին հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում է TACC լրատվական գործակալությունը։



Սպասվում էր, որ նախարար Սոյնին հոկտեմբերի 7-9-ին կայցելի Իսլանդիա, որտեղ հանդիպելու էր այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկելու համար հաջորդ տարվա մայիսին՝ Արկտիկական խորհրդի նախագահության՝ Ֆինլանդիային փոխանցելու հարցը։ Հելսինկին պարզաբանել է, որ նախարար Սոյնիի այցը Ռեյկյավիկ կկայանա ավելի ուշ։