Ծաղկաձորում «Արմենիա» միջազգային 5-րդ փառատոնն է, եւ քաղաքի 1023 ամյակը

Ծաղկաձորում  «Արմենիա»  միջազգային 5-րդ  փառատոնն է, եւ քաղաքի 1023 ամյակը
Համերգ, հյուրասիրության, հրավառության. Ծաղկաձոր քաղաքում սեպտեմբերի 29-30 տեղի է ունենում «Արմենիա» միջազգային 5-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում Ծաղկաձոր են ժամանալ հյուրեր տարբեր երկրներից: Այդ օրը համընկավ նաեւ քաղաքի տոնի հետ: Ծաղկաձորում նշում են քաղաքի 1023-ամյակը:



«Ամեն տարի մենք Ծաղկաձորի օրը տոնում ենք հոկտեմբերի առաջին շաբաթը: Բայց 2 տարի է, այն նշում ենք սեպտեմբերի վերջին շաբաթը՝ կապված լավ եղանակի հետ: Բավականին հյուրեր ունենք, այս տարի անգամ հնդիկներ եւ պարսիկներ էին եկել փառատոնին: Այսօր էլ փառատոնը շարունակվում է, սպասում ենք հյուրեր Ղազախտանից»: Արթուր Հարությունյանից հետաքրքվեցինք, թե որքա՞ն գումար է ծախսվել համայնքի բյուջեից միջացառման համար. «Համայնքի բյուջեից մոտ 1 մլն դրամ ենք ծախսել, մնացածը արել են կազմակերպիչները, իսկ հյուրանոցներն էլ՝ հյուրասիրությունն էին կազմակերպել»:



Նելլի Կարապետյան