Նոր մանրամասներ՝ ռուսական Ил-20 ինքնաթիռի կործանումից

Նոր մանրամասներ՝ ռուսական Ил-20 ինքնաթիռի կործանումից
Իսրայելական զինվորականները հաղորդել են, որ «Հըզբոլլահ» խմբավորումը Իրանի գաղտնի աջակցությամբ զբաղվում է Բեյրութի խիտ բնակեցված շրջաններից մեկում ձեռնարկություն ստեղծելով, որը պետք է զբաղվի հրթիռային սպառազինությունների նշանառության համակարգերի արդիականացմամբ։ Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, իսրայելական կողմը հրապարակել է ենթադրյալ ապագա ձեռնարկության լուսանկարները եւ մանրամասնել, որ այդ ձեռնարկության համար նախատեսված սարքավորումները, որոնք գտնվել են Սիրիայի տարածքում եւ ենթակա են եղել Լիբանան փոխադրման, եղել են իրենց օդուժի հարցածների թիրախում, իսկ օդուժի հարվածներին հակազդող սիրիական ՀՕՊ համակարգերն էլ շփոթել են թիրախներն ու հարվածել ռուսական ինքնաթիռին։



Իսրայելական կողմը հավաստիացրել է, որ նմանատիպ ձեռնարկությունները կյանքի են կոչվում իրանական տեխնոլոգիաներով եւ ֆինանսական աջակցությամբ։ Միաժամանակ նաեւ Թել Ավիվը հայտարարել է, որ հակազդում է նման նախագծերի իրականացմանը՝ ամենատարբեր միջոցներով։