ԵՄ-ն կորոշի Իռլանդիայի հետ սահմանի հարցը Brexit-ի համար

ԵՄ-ն կորոշի Իռլանդիայի հետ սահմանի հարցը Brexit-ի համար
Եվրոպական Միությունը պատրաստվում է Հյուսիսային Իռլանդիայի մասով որոշում կայացնել, ինչը, ըստ վերլուծաբանների, ավելի մեծացնում է Brexit-ի հետ կապված գործարքի կնքումը Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ՝ մինչ այս տարեվերջ։ Այս մասին գրում է [The Times](https://www.thetimes.co.uk/edition/news/boost-for-may-as-eu-backs-irish-border-plan-fqpf06s62) պարբերականը։ ԵՄ-ն մտադիր է այս հարցում կիրառել տեխնոլոգիական որոշում, որպեսզի նվազագույնի հասցնի Իռլանդիայի Հանրապետության եւ Օլսթերի միջեւ մաքսային հսկողությունը։



Նշենք, որ անցյալ տարի դեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կարեւոր է, որպեսզի լուծվեն սահմանային հսկողության հետ կապված հարցերը ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու գործընթացի շրջանակներում։ Վարչապետ Մեյը նշել է, որ կարեւոր է, որպեսզի Օլսթերի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ ֆիզիկական սահմանային ենթակառուցվածքներ չհայտնվեն։ [Times](https://www.gazeta.ru/tags/media/gazeta_the_times.shtml)-ը նշում է, որ համաձայն ԵՄ պլանի, ապրանքները կարող են շրիխ-ծածկագրերի մակնշման եղանակով վերահսկվել, որոնք կդակվեն բեռնատար կոնտեյներների վրա, իսկ տեղում հնարավոր է հսկողությունը կազմակերպել վստահելի առեւտրային գործընկերների ինստիտուտի միջոցով։