Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
_**Հանրապետության տարածքում`**_



Սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:



Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:



Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:



_**Երևան քաղաքում`**_



Սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը` առանց տեղումների եղանակ: