Եթե Դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա, մեխանիկորեն կստանայի․ ուսանողա-դասախոսական վեճ՝ ԱԺ-ում

Եթե Դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա, մեխանիկորեն կստանայի․ ուսանողա-դասախոսական վեճ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում քննարկվում է «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի մասին» հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու և հարցը քննելու վերաբերյալ հարցը։ Հարցը զեկուցում է նախկին դատախազ, ՀՀԿ խմբակցությա պատգամավոր Գևորգ Կոստանյանը։



Նրա ելույթին ու հիմնավորումներին համաձայն չէին «Ելք» խմբակցության պատգամավորները՝ նշելով, որ ձայնագրության փաստի առթիվ արդեն կա հարուցված քրեական գործ, հիմա չեն կարող այդ նույն հարցը քննարկել նաև Ազգային ժողովում։ Մինդչեռ Կոստանյանը պնդում է, որ քրեական գործ հարուցված է ձայանագրության փաստի առթիվ, ոչ թե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կապակցությամբ, իրենք քննելու են այդ հարցը, ոչ թե քրգործի հանգամանքները։



«Ելք»-ից Ալեն Սիմոնյանը զարմացավ Կոստանյանի այս բացատրություններից․ «Պարոն Կոստանյան, Դուք իրավաբանական ֆակուլտետում դաս եք տալիս, որ Ձեր ուսանողը սենց բան պատասխաներ, պիտի «երկուս» նշանակեիք, ուղարկեիք տուն»։ Ապա հիշեցրեց, որ ձայնագրություններ չեն, մի ձայնագրություն է, և ուզում է անունը դնեն տանձ, ուզում է՝ խնձոր, մեկ է հարուցված է երկու քրեական գործ, և նույն հարցն են քննարկելու, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքն ասում է՝ քննչական հանձնաժողովի քննության առաջրկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ փուլում գտնվող հարցերը։



«Ժողովուրդ, օրենք գոյություն ունի, տենց լավ իրավաբաներ եք, մի հատ էսի նայեիք, հասկանայիք, որ հիմա օրենք եք ուզում խախտել։ Սա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է լինելու»-ասաց Ալեն Սիմոնյանը։ Կոստանյանն էլ արձագանքեց․ «Նախ, պարոն Սիմոնյան, Ձեր գնահատականները իմ դասախոսական գործունեության վերաբերյալ կարծում եմ, Դուք չեք կարող տալ, որովհետև դժբախտաբար Ձեզ դաս չեմ տվել, որովհետև եթե Ձեզ դաս տված լինեի, Դուք նման ձևով չէիք վերաբերվի քրեական օրենքգրքի և ԱԺ կանոնակարգ օրենքի մեկնաբանություններին»։



Ապա նորից կրկնեց, որ իրենք քննարկման առարկա չեն դարձնելու այն հանգամանքները, որոնց փաստերի կապակցությամբ քրեական գործ է հարուցված։ «Դրա համար, այդ հնագմանքները հիմք են հանդիսացել, որ մենք քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք մեր երկրում նամակագրության, հեռախոսային խոսկացությունների գաղտնիության և արդար դատաքննության իրավուքնների պատշաճ մեխանիզմներ առկա՞ են, թե՞ ոչ»,-ասաց Կոստանյանը։ Շարունակելով ուսանող-դասախոս թեման՝ Ալեն Սիմոնյանը հիմա էլ արձագանքեց Կոստանյանի ռեպլիկին՝ իրեն ուղղված։ «Պարոն Կոստանյան, երկու անձ կա և մի ձայնագրություն, և Դու քննելու եք այդ նույն անձանց հետ կապված այդ նույն ձայնագրությունը, հագրելիս։ Ոնց ուզում եք մեկնաբանեք դա, մենք իրավունք չունենք։ Էնպես որ, խնդրում եմ բառախաղով մի զբաղվեք, իսկ եթե Դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա, մեխանիկորեն կստանայի, ասեմ իմանաք»։ Կոստանյանն էլ ողջունեց Սիմոնյանի ինքնավստահությունը իր իրավական գիտելիքների վերաբերյալ, բայց թողեց առանց մեկնաբանության նրա մտքերը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**