Google-ի հիմնադիրը Թրամփի օգտին քվեարկողներին համեմատել է ֆաշիզմի կողմնակիցների հետ

Google-ի հիմնադիրը Թրամփի օգտին քվեարկողներին համեմատել է ֆաշիզմի կողմնակիցների հետ
Համացանցում հրապարակվել է Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինի տեսանյութը, որով կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին՝ ասելով, որ նրանք, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, նման են ֆաշիստներին։



Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։



Հրապարակված տեսանյութում Բրինը նաեւ ասում է, որ շատ մարդիկ մտահոգված են Թրամփի ընտրությամբ, քանի որ կարծում են, որ նրանք, ովքեր ընտրել են Թրամփին, չափազանց ծայրահեղական մոտեցումներ ունեն։ Հետագայում Breitbart պարբերականը հրապարակել է պարզաբանում Google-ում, որտեղ ասվել է, որ տարիներ ի վեր Google-ում ազատորեն են մարդիկ իրենց հետաքրքրող տեղեկությունները հավաքել որոնողական համակարգից եւ միայն Թրամփի օրոք է, որ քաղաքական հայացքների եւ որոնողական համակարգի գործունեության հետ կապված խնդիրներ են հարուցվում։