Ես ընդամենը առողջություն կմաղթեմ հարգելի դատախազին

 Ես ընդամենը առողջություն կմաղթեմ հարգելի դատախազին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ուսուցչի գործով» հերթական դատական նիստն էր այսօր։ Դատախազը պետք է հանդես գար մեղադրական ճառով, սակայն նիստը չկայացավ. արդեն անընդմեջ 3-րդ նիստն է՝ մեղադրող դատախազը չի ներկայանում։ Իհարկե, մեծ է գայթակղությունը՝ ասել, թե չունեն ասելիք, դրա համար էլ չի ներկայանում հարգելի դատախազը։

Բայց՝ ոչ։ Ես այդպես չեմ վարվի։ Ես ընդամենը առողջություն կմաղթեմ հարգելի դատախազին, քանի որ այսօրվա նիստից անմիջապես առաջ դատախազը դատարանի աշխատակազմին հեռախոսազանգով հայտնել է, որ առողջական խնդրի պատճառով չի կարող ներկայանալ։
Առողջությու՛ն Ձեզ, հարգելի՛ մեղադրող, առողջությու՛ն Ձեզ»։