10 փաստ Հայաստանի մասին, որոնք զարմացնում են զբոսաշրջիկներին

10 փաստ Հայաստանի մասին, որոնք զարմացնում են զբոսաշրջիկներին
1․ Արարատ սարը, որի անունն է կրում հայկական կոնյակը, գտնվում է Թուրքիայի տարածքում։



1. Աշխարհում մոտ 12 միլիոն հայ կա, որից միայն 3-ն են բնակվում Հայաստանում։

2. Երևանի կենտրոնում՝ ամեն քայլափոխին խմելու ջրի ցայտաղբյուրներ են, բացարձակ անվճար։

3. Հայաստանում հասարակական վայրերում ծխելը արգելված չէ, բայց արգելված է մեքենայի ղեկին ծխելը։

4. Հայաստանում շախմատը պարտադիր առարկա է դպրոցում։

5. Հայաստանում չեն օգտագործում չուչխել անվանումը, այլ սուջուխ են ասում թե աղանդերին, թե մսամթերքից պատրաստված նախուտեստին։

6. Սևանի ջուրը միշտ սառն է ՝ անգամ ամառվա տապին։

7. Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը աշխարհում ամենաստույգ ու գեղեցիկ տարբերակներից մեկն է համարվում։ Իսկ Աստվածաշունչ բառը ՝ Աստծո շունչ (շնչառություն ) է նշանակում։

8. Հայերեն տառերը նաև թվային նշանակություն ունեն հռոմեական այբուբենի պես։ Դրանք ստեղծվել են 405 թվականին, հայերը շատ են հպարտանում այս փաստով։

9. Լավաշը եթե ճիշտ պահեք, մի տարի անց էլ նույն համը կունենա։



Վերջում ամենակարևորը․ բոլորը զարմանում են մեր հայրենասիրությամբ և Հայաստանի նկատմամբ քնքշալի վերաբերմունքով ու գնալուց խոստանում են իրենց հայրենիքը մեզ պես սիրել։



Մարիա Սախինովա