Հայաստանը պատուհան՝ դեպի ԵՏՄ շուկա. Իրանցի նախարար

Հայաստանը պատուհան՝ դեպի ԵՏՄ շուկա. Իրանցի նախարար
Իրանը Հայաստանը դիտարկում է որպես պատուհան՝ դեպի Եվրասիական տնտեսական միության 180 մլն-անոց շուկա: Այս մասին Երևանում այսօր տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։



Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը  հիմնված է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունների  զարգացման վրա:  «Անշուշտ, Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը»,- նշել է նախարարը:



Նա միևնույն ժամանակ նշել է, որ թեև հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այդուհանդերձ, երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար կա ավելի մեծ պոտենցիալ և ներուժ, որը լավագույնս չի օգտագործվում:



Նախարարը կարևորել է էներգետիկ կապերի զարգացումը հարեւան այլ երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրաքի հետ: