Մերձավոր Արևելքն այսօր. Իրանն ու Սաուդյան Արաբիան որպես առանցքային կենտրոններ Proxy War-ի

Մերձավոր Արևելքն այսօր. Իրանն ու Սաուդյան Արաբիան որպես առանցքային կենտրոններ Proxy War-ի
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները որակվում են, գոնե սկսած 2016-ից սրացված բայց դեռ սառը փուլում՝ առճակատային, լիովին տեղավորվող Proxy War սկզբունքի մեջ։ Խնդիրը այն մրցակցության մեջ է, որում գտնվում են Թեհրանն ու Էր-Ռիյադը Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ Եմենի վրա ազդեցության գերազանցության համար։ Սուննի մահմեդական Սաուդյաբ Արաբիան խոշորագույն արաբական միապետությունն է, որը երկամյա տատանողականությունից հետո մահապատժի ենթարկել շիա մահմեդական աստվածաբան Նիմրա ան-Նիմրային։



Դրանից հետո Իրանի մայրաքաղաք Թեհրանում եւ Մեշխեդ քաղաքում ամբոխը հարձակվեց ու քարուքանդ արեց Իրանի ԻՀ-ում գտնվող սաուդյան դեսպանատունն ու հյուպատոսությունը։ Այդ քայլից հետո Սաուդյան Արաբիան հետ կանչեց իր դեսպանին Իրանից եւ ելնելով միջազգային հարաբերություններում առկա իրավական տրամաբանությունից, որոնք դիվանագիտական անձեռնմխելիության տեսանկյունից չեն ընդունում «ամբոխի զայրույթ» հասկացությունը, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին։ Այդ իրավիճակում են երկու երկրները ցայժմ։



2016-ի վերջին ինչ որ ջերմացումների իրանա-սաուդյան հարաբերություններում եղան, սակայն 2017-ին Սաուդյան Արաբիան մերժեց Իրանի առաջարկը՝ հարաբերությունները բարելավել ամենամյա Հաջի ուխտագնացությունից հետո։ 2016-ի աշնանը Լիբանանում հնարավոր եղավ հասնել քաղաքական համաձայնության, որտեղ նախագահ ընտրվեց իրանամետ Միշել Աունը, իսկ վարչապետ դարձավ սաուդցիների կողմից առաջադրված Սաադ Հարիրին։ Դրանից հետո Իրանն ու Սաուդյան Արաբիան Մոսկվայի միջնորդությամբ կարողացան հասնել ՕՊԵԿ շրջանակում նավթային հայտնի գործարքի կայացմանը, մի բան, որ անհասանելի էր թվում, հատկապես, որ երկուսն էլ մաս չէին կազմում նավթային կարտելին։



Մերձավոր Արեւելքի այս երկու ուժերի միջեւ առճակատումը չբերեց ռազմական բախումների, քանի որ չդարձավ ներիսլամական սուննի եւ շիա ուղղությունների միջեւ բաց հակամարտության։ Սակայն կա ապակայունացնող վտանգավոր ֆակտոր այս առճակատման մեջ։ Եվ դա ի հայտ եկավ հատկապես Եմենի քաղաքացիական պատերազմում։ Եմենում Իրանն աջակցում է ապստամբ հուսիտներին, որոնք շիա մահմեդականներ են, իսկ Սաուդյան Արաբիան՝ գլխավորելով Ծոցի երկրների դաշինքը՝ կառավարական ուժերին։ Սիրիայում եւ Իրաքում եւս այս երկու ուժային կենտրոններն ունեն բազմաթիվ պատճառներ շարունակելու աշխարհաքաղաքական առճակատումը կրկին proxy war-ի սկզբունքներով։



topwar.ru