Իրանը կպայքարի ընդդեմ տնտեսական պատերազմի

Իրանը կպայքարի ընդդեմ տնտեսական պատերազմի
Իրանի գերագույն կրոնապետ ալաթոլլահ Ալի Համենեին հայտարարել է, որ Իրանը կպայքարի ընդդեմ տնտեսական պատերազմի: Այս մասին հայտնում է **IRNA** լրատվական գործակալությունը։



Ըստ տեղեկության, Համենեին նամակ է ստացել Սադեկ Ամոլի Լարիջանիից, ով գրել է, որ իրանական ժողովրդի դեմ պատերազմ է սանձազերծվում։ Այաթոլլահ Համենեին խոսել է նաեւ այն մասին, որ ժողովուրդը պետք է պայքարի ընդդեմ տնտեսական կոռուպցիոներների եւ հաղթի նրանց։