Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում քամին պոկել է դպրոցի տանիքը

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում քամին պոկել է դպրոցի տանիքը
Օգոստոսի 10-ին` ժամը 20:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ 22-րդ փողոցի տներից մեկի տանիքը՝ 10 քմ, ընկել է գազատար խողովակի վրա։



Փրկարարները «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել դպրոցի պոկված տանիքի տակից և գազատար խողովակի վրայից հեռացրել տան պոկված տանիքը։



Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: