Մակրոնն անձամբ է հետևում․ Ֆրանսիայի ՊՆ-ն՝ ՀՀ-ի պաշտպանական կարիքների մասին

Մակրոնն անձամբ է հետևում․ Ֆրանսիայի ՊՆ-ն՝ ՀՀ-ի պաշտպանական կարիքների մասին

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները, ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Նախագահը (Էմանուել Մակրոնը) անձամբ է հետևում, թե ինչ է կատարվում, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։ 
Նա ասաց, որ մեր բացարձակ նպատակը Հայաստանի բնակչության ամբողջականությունն է, ինքնիշխանությունն ու պաշտպանվածությունը»,- ասել է Լեկորնյուն ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը «թույլ կտա ամենօրյա շփումը հայկական բանակի և իշխանությունների հետ՝ ուսումնասիրելու նրանց կարիքները պաշտպանության և պաշտպանվածության առումով»։