Վրաստանում կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ բան է համացանցը

Վրաստանում կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ բան է համացանցը
Վրաստանի բնակչության մեջ կա մի փոքր մաս, որը դեռեւս չի լսել, թե ինչ բան է համացանցը։ Եվս բնակչության մեկ քառորդը չի օգտվել երբեք համացանցից։



Այս մասին են վկայում ԱՄՆ ժողովրդավարական ազգային ինստիտուտի՝ NDI-ի անցկացրած սոցհարցումների տվյալները։ Համաձայն այդ տվյալների, Վրաստանի բնակչության 1 տոկոսը չի լսել, թե ինչ բան է համացանցը, իսկ 28 տոկոսը երբեք չի օգտվել դրանից։ Օնլայն ռեժիմ դուրս են գալիս երկրի բնակչության 50 տոկոսից մի փոքր ավելին ընդամենը։ 10 տոկոսը վրացիների համացանցից օգտվում է շաբաթական մեկ անգամ։ Հատկապես շատ են համացանցից օգտվում Թբիլիսիի բնակիչները՝ 81 տոկոս։ Ի դեպ, թբիլիսցիների 16 տոկոսը համացանցից չի օգտվում, իսկ 3 տոկոսն էլ շաբաթական մեկ անգամ է օնլայն ռեժիմ դուրս գալիս։