Բաց ենք Ուկրաինայի հետ բանակցությունների համար․Կրեմլ

Բաց ենք Ուկրաինայի հետ բանակցությունների համար․Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ։

Մենք բազմիցս ասել ենք, որ ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների իր նպատակներին հասնելու համար»,- Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Միաժամանակ Պեսկովը պարզաբանել է, որ այս պահին բանակցությունների համար պայմաններ չկան՝ Կիևի կողմից դրանց պաշտոնական մերժման պատճառով։