Նոր մանրամասներ Մեքսիկայում տեղի ունեցած ավիավթարից

Նոր մանրամասներ Մեքսիկայում տեղի ունեցած ավիավթարից
Ինչպես արդեն հայտնել էինք, Մեքսիկայում կործանվել է Aeromexico ընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռը։ Համաձայն պաշտոնական հրապարակումների, ավիավթարի պատճառը եղել է անբարենպաստ եղանակային պայմանները, ավելի կոնկրետ՝ ուժգին քամին։ Մեքսիկական իշխանությունները նաեւ հայտարարել են, որ ինքնաթիռում եղել է ոչ թե 103 այլ 101 մարդ, որից 98-ը հոսպիտալացվել են։ Տվյալ թռիչքով ճամփորդողների լրիվ ցանկը հայտնի է։



Բարեբախտաբար այդ պահին զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն փոխանցվել։ Մի շարք ուղեւորներ ներկայացած չեն եղել թռիչքին, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ արտակարգ ծառայությունների աշխատակիցների մոտ առաջ էր եկել բարդություն տուժածների եւ շարժակազմում ներկա եղածների ճշգրիտ հաշվարկը կատարելիս։