«Էխո Մոսկի» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը հեռացել է ռադիոկայանի տնօրենների խորհրդից

«Էխո Մոսկի» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը հեռացել է ռադիոկայանի տնօրենների խորհրդից
«Էխո Մոսկբի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հեռացել է ռադիոկայանի տնօրենների խորհրդից։ Այս մասին հայտնում է Newsru.com-ը։



Նրա փոխարեն ռադիոկայանի փոքրածավալ բաժնետերերին կներկայացնի նրա տեղակալը՝ Եկատերինա Գոդլինան։ Վենեդիկտովը ռադիոկայանի տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու դիմում ներկայացրել է հուլիսի 30-ին։ RBC-ի փոխանցմամբ, պաշտոնական վարկածի համաձայն, Վենեդիկտովի պաշտոնաթողության պատճառը եղել է շահերի բախումը։ «Ես հեռացա տնօրենների խորհրդից։ Տեղի ունեցավ նոր ընտրություն։ Ես իմ թեկնածությունը չառաջադրեցի, այլ առաջադրեցի իմ տեղակալի թեկնածությունը»,- ասել է Վենեդիկտովը։



Նշենք, որ Ալեքսեյ Վենեդիկտովը ներկայացնում է ռադիոկայանի փոքրածավալ ծրար ունեցող բաժնետերերին, որոնք վերահսկում են ռադիոկայանի 34 տոկոսը։ Մնացյալ 66 տոկոսը պատկանում է «Գազպրոմ Մեդիա հոլդինգին»։ Նշենք, որ պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է նաեւ՝ ռադիոկայանի ֆինանսավորման հետ եղել են խնդիրներ, որոնք էլ պատճառ են դարձել, որպեսզի Վենեդիկտովը հեռանա։