Մեղրիի մոտակայքում հրդեհ է բռնկվել. կրակն արագ տարածվում է

Մեղրիի մոտակայքում հրդեհ է բռնկվել. կրակն արագ տարածվում է
Մեղրի քաղաքի մոտակայքում՝«Պաժարնու ձոր» կոչված հատվածում, հրդեհ է բռնկվել։ Կրակը արագ տարածվում է, Ֆեյսբուքում ահազանգում են բնապահպանները։ Վտանգ կա, որ այն կանցնի դեպի «Արևիկ» ազգային պարկի տարածք։ Դեպքի վայր է ժամանել Կապանից հրշեջ ծառայության ղեկավարությունը։



Կրակի տարածման հատված չեն կարող մտնել հրշեջ մեքենաներ, ինչի պատճառով անհնար է դառնում հրդեհաշիջման գործընթացը։



Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը բազմիցս հորդորել է զգուշ մնալ եւ պահպանել հակահրդեհային կանոնները․ չնետել չմարած ծխախոտ, կրակ անելուց հետո այն լիովին հանգցնել ջրով, կամ ավազով, հողով, չթողնել ապակյա տարաներ, արեւի տակ չթողնել պլաստիկ տոպրակներ և այլ դյուրավառ իրեր։