Հուլիսի 26-ից 27-ը Շիրակի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի

Հուլիսի 26-ից 27-ը Շիրակի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի  տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 26-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Քեթի, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ,  Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ: Այս մասին տեղեկացնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից:  



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: