Թրամփը գլուխ է գովել՝ ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթնաժողովում ունեցած իր հաջողությամբ

Թրամփը գլուխ է գովել՝ ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթնաժողովում ունեցած իր հաջողությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո դաշինքի անդամ պետությունների շատ առաջնորդներ են հեռախոսազանգի միջոցով իրենից շնորհակալություն հայտնել, որ կարողացել է բոլորին հավաքել եւ ստիպել, որ խոսեն դաշինքում ունեցած ֆինանսական պարտավարությունների մասին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։



«Բազմաթիվ հեռախոսազանգեր ստացա ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներից, որոնք շնորհակալություն էին հայտնում ցուցաբերած օժանդակության համար այն բանում, որ հավաքվեցին եւ խոսեցին ունեցած ֆինանսական պարտավորությունների հարցի շուրջ, լինեն դրանք ներկա պարտավարություններ կամ ապագայում ունենալիք պարտավորություններ։ Մենք հիանալի գագաթնաժողով ունեցանք, որը սխալ լուսաբանվեց շատ ԶԼՄ-ների կողմից»,- մասնավորապես գրել է Թրամփը՝ ՆԱՏՕ-ն որակելով որես հզոր եւ հարուստ դաշինք։