Չեն հրապարակայնացրել

Չեն հրապարակայնացրել
Հեղափոխությունից հետո նոր իշխանության հիմնական գործառույթն աղմկահարույց գործեր բացահայտելն է: Յուրաքանչյուր բացահայտում դառնում է ԶԼՄ-ների եւ հասարակության ամենաքննարկվող թեման: Եվ այս ֆոնի վրա զարմանալի է, որ որեւէ խոսք չկա ՀՀ ՊԵԿ օպերատիվ վարչության կողմից «Տորտինի Արմենիա» ընկերությունում մի քանի օր առաջ բացահայտված լուրջ իրավախախտումների մասին: Բանն այն է, որ այս ընկերությունը, որը խոհանոցային պարագաներ ներկրող ամենախոշոր ընկերություններից է, տարիներ շարունակ աշխատել է սուպերմարկետներում բացահայտված սխեմայով:



Այսինքն՝ ընկերությանը կից բացել է բազմաթիվ անհատ ձեռնարկություններ՝ խուսափելով հարկերից: Թե ինչու այս բացահայտումը չի դարձել հերթական PR ակցիայի առարկա, թերեւս գաղտնիքն այն է, որ ընկերության սեփականատեր Արման Ղարագյոզյանը ՊԵԿ օպերատիվ վարչության պետի տեղակալ Դավիթ Դավթյանի մտերիմն է, որն էլ փորձում է ծածկադմփոց անել այս գործը: