ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ։ Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գեւորգյանը մտքեր են փսխանակել կապված միջազգային, ռեգիոնալ եւ երկու պետությունների ազգային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի շուրջ, հատուկ ուշադրություն դարձնելով հայ-ռուսական գործակցությանը անվտանգության ոլորտում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Զրուցակիցները նկատել են հայ-ռուսական գործակցության բարձր դինամիկան եւ ռազմավարական գործընկերությունը, վստահելի եւ կառուցողական բնույթը երկկողմ երկխոսության ՝ բարձրագույն եւ բարձր մակարդակներում, ինչպես նաեւ շփումները նախարարությունների եւ գերատեսչությունների միջեւ։



Ռուսաստանը վերստին հաստատել է, որ հանդես է գալիս հանուն ռեգիոնում կայունության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բոլոր կողմերի շահերի հաշվի առնմամբ խաղաղ կարգավորման։ Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գրիգորյանը պայմանավորվել են նախապատրաստել պլան 2019-2020 թթ Ռուսաստանի եւ Հայաստանի Անվտանգության խորհուրդների գործակցության վերաբերյալ եւ հաստատել այն ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 6-րդ հավաքի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին՝ Մոսկվայում։