Գարեգին Բ-ի կողմից Ռուս եկեղեցուն նվիրաբերված Ս․ Գեղարդի մասունքի փշրանքը պահվում է Պետերբուրգի մենաստաններից մեկում

Գարեգին Բ-ի կողմից Ռուս եկեղեցուն նվիրաբերված Ս․ Գեղարդի մասունքի փշրանքը պահվում է Պետերբուրգի մենաստաններից մեկում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ընծայաբերված Ս․ Գեղարդի մասունքի փշրանքը պահվում է Սանկտ-Պետերբուրգի մերձակայքում գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե մենաստանում։ Հիշեցնենք, որ ըստ Մայր Աթոռի մեկնաբանության, սրբազան մասունքների միմյանց նվիրաբերումը եկեղեցական պրակտիկայում ընդունված է եւ ժամանակին ռուսական կողմն էլ Հայ Առաքելական եկեղեցուն է փոխանցել Սկեւռայի հրաշագործ մասնատուփում ամփոփված մասունքները ի նշան քրիստոնեական եղբայրության, կամ էլ երբ Հռոմի Պապի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն ընծայվեցին Ս․ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները Մեծ Դարձի 1700-ամյակի տոնակատարության ժամանակ։