Բրիտանական անվտանգության ուժերը հայտարարել են, թե որն է եղել Սկրիպալների փրկվելու պատճառը

Բրիտանական անվտանգության ուժերը հայտարարել են, թե որն է եղել Սկրիպալների փրկվելու պատճառը
Բրիտանական անվտանգության ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ հայր եւ դուստր Սկրիպալները փրկվել են «Նովիչոկով» թունավորումից հետո, շնորհիվ անձրեւի։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Պարբերականը մանրամասնում է, որ Սկրիպալների տուն վերադարձից առաջ տեղատարափ անձրեւ է եկել եւ դա նվազեցրել է նրանց թունավորման մակարդակը։ Բրիտանացի հատուկ ծառայությունները կարծում են, որ պարզապես Սկրիպալների բախտը բերել է։



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սքոթլանդ Յարդը հայտարարել էր, որ Էյմսբերիի թունավորման միջադեպի հետաքննության համար առանցքային կլինի պարզելը, թե արդյոք նրանք կապ ունեցել են Սկրիպալների ընտանիքի հետ։