Վաղը 7 ժամով կդադարեցվի Հովտաշեն գյուղի գազամատակարարումը

Վաղը 7 ժամով կդադարեցվի Հովտաշեն գյուղի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ը դադարեցվելու է Արարատի մարզի Հովտաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:



«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:



Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: