Լոնդոնում անհանգստացած են Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպումից

Լոնդոնում անհանգստացած են Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպումից
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտավախություններ ունեն կապված Թրամփ-Պուտին առաջիկայում սպասվող հանդիպումից, քանի որ որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչի մասին կխոսեն, եւ ինչ կպայանավորվեն երկու նախագահները։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը` վկայակոչելով լոնդոնյան իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին։



Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփի հայտարարություններն այդ հանդիպմանը կարող են առաջացնել լարվածություն ՆԱՏՕ-Ռուսաստան սահմանին, որտեղ նաեւ բրիտանական զորախմբեր են տեղակայված։ Հիմնական խնդիրը, ըստ նույն հոդվածի, Թրամփի անկանխատեսելիությունն է, ինչի պտուղները մեկ անգամ արդեն Լոնդոնում ճաշակել են։