Կենացների ժողովածու է․ ՀՀԿ-ականը՝ կառավարության ծրագրի մասին

Կենացների ժողովածու է․ ՀՀԿ-ականը՝ կառավարության ծրագրի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը որքանով որ հասցրել է ծանոթանալ կառավարության ծրագրին, հասկացել է, որ այն ավելի շատ կենացների ժողովածու է։ «Ինչքան որ հասցրել եմ ծանոթանալ, դեմ եմ քվեարկելու, կոնկրետ ոչ ժամկետ կա, ոչ թվեր կան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը։



**Hraparak.am**-ի հարցին, եթե խմբակցությունը որոշի կողմ լինել, ինքը ինչպե՞ս կվարվի, Հարությունյանն ասաց․ «Ես անձամբ դեմ եմ քվեարկելու»։ Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունը լքողներին և նրան, թե հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի ինքն էլ դուրս գա խմբակցությունից, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ոչ, հնարավոր չէ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**