Տոկոս նշել՝ չի նշանակում աշխատանք տանել․ Թանդիլյանը՝ կառավարության ծրագրի մասին

Տոկոս նշել՝ չի նշանակում աշխատանք տանել․ Թանդիլյանը՝ կառավարության ծրագրի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից Hraparak.am-ն այսօր հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է կառավարության ծրագրի վերաբերյալ, արդյոք այնտեղ փաստեր կամ թվեր տեսե՞լ է։



«Կառավարության ծրագիրը ամսի յոթին է քննարկվելու, այո մենք երկար քննարկում ենք ունեցել, թե ինչպիսին պետք է այն լինի և մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս ծրագիրը պետք է ունենա կոմպոնենտներ, որոնք պետք է արտացոլեն մեր հասարակության իրողությունը, այսօրվա քաղաքական իրողությունը, և այստեղից բխելով՝ մենք պետք է ունենանք կարճաժամկետ նշաձողեր, որոնք ավելի մանրամասն, հետագայում նաև գործողություների տեսքով կտեսնենք։ Միևնույն ժամանակ, այն քաղաքական իրողությունը, ինչ որ կա Հայաստանում, մենք ֆիքսել ենք նաև ծրագրում, որպեսզի կարողանանք այդ ելակետից կատարել մեր գործողությունները»,-ասաց նա։



Նկատեցինք, որ ենթադրելի էր, որ կառավարության ծրագիրը պետք է իրենից ներկայացնի տնտեսական փաստաթուղթ տնտեսական վերլուծություններով, պետք է տնտեսական դոկտրին առաջ քաշվի, թե ինչպես է զարգանալու տնտեսությունը իքս ժամկետում։



Թանդիլյանը հիշեցրեց, որ մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, և սա նախատեսված չէր որևէ Սահմանադրությամբ։



«Ուղղակի պատասխանն այստեղ հստակ է՝ այո, այն տնտեսական ուղենիշեր ունի, բնականաբար, և ունի սկբուքններ, մոտեցուոմներ, տեսլական և դրանից բխող գործողություններ, որոնք որ ակնհայտ են ու ֆքիսված են։ Այլ բան է, թե դուք ինչպես եք պատկերացնում դրա իրականացումը»,-ասաց նա՝ նշելով, որ ծրագրի քննարկման ժամանակ մենք կտեսնենք, թե ինչ են անելու իրենք՝ ելնելով այդ փաստաթղթից։



Դիտարկմանը, թե քննաատում են, որ այս ծրագիրն ավելի շատ կենացների ու բարի ցանկությունների ծրագիր է, օրինակ՝ գրած է, որ աղքատությունն ուզում են նվազեցնել, բայց նշված չէ՝ ինչպես, քանի տոկոսով, նախարարն ասաց․ «Ես հիշեցի իրենց նշած տոկոսները և ապա պատկերը, այդ տոկոսների հարաբերակցությունը, էնպես որ, տոկոս նշել՝ չի նշանակում աշխատանք տանել»։



Բայց իրենք եկել են, որ շեշտեն և կատարեն, որ ժողովուրդը հստակ իմանա՝ ինչ կարող է ակնկալել նոր կառավարությունից։ Օրինակ՝ որքա՞ն տնտեսական աճ կարող է ակնկալել ժողովուրդը կամ աշխատավարձերի բարձրացում կարո՞ղ է ակնկալել և ինչ չափով։



«Ես կարծում եմ՝ ամսի յոթին մանրամասն այդ հարցերը քննարկելու ակնկալիք կունենան»,-ասաց նա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**