Արման Եղոյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Եղոյանը նշանակվել է վարչապետի մամուլի խոսնակ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»:
Այս կապակցությամբ խոսնակը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, պատիվ ունեմ հայտնելու, որ կատարելու եմ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Հաջորդ շաբաթ կնախաձեռնեմ հանդիպում բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք աշխատանքային, ընթացակարգային և տեխնիկական բնույթի հարցեր, որոնց լուծմամբ, համոզված եմ, էականորեն կբարձրանա տեղեկատվական շրջանառության արդյունավետությունը, իսկ բյուրոկրատական անհարմարությունները՝ կհասցվեն նվազագույնին:
Վստահ եմ, որ մեզ սպասվում է անկեղծ, բաց ու արդյունավետ աշխատանք»:

Կարծիքներ