Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխություններ չի կրի՝ հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխություններ չի կրի՝ հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, Սոչիում ընթացող ԵԱՏՄ անդամ պետությունների գագաթնաժողովում ելույթ ունենալով, նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին անփոփոխ է մնալու:



«Մենք այսօր արդեն կազմավորել ենք կառավարությունը, որի ծրագիրը հայեցակարգային առումով փոփոխություններ չի նախատեսելու արտաքին քաղաքականության մեջ», -ըստ RT-ի փոխանցման, ասել է Հայաստանի վարրապետը՝ վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ համաձայնագրերի նկատմամբ:



Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը: Հիշեցնենք նաեւ, որ այս հավաքի ընթացքում Մոլդովային հնարավոր է շնորհվի ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ: Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հանդիպումը: