Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը՝ ժողովրդի կողմից նրանից ունեցած չափազանց մեծ ակնկալիքներն են. Ալեքսեյ Մակարկին

Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը՝ ժողովրդի կողմից նրանից ունեցած  չափազանց մեծ ակնկալիքներն են. Ալեքսեյ Մակարկին
«Հիմա Նիկոլ Փաշինյանն ունի չափազանց լայն հանրային աջակցություն: Սակայն նրա հիմնական խնդիրն այն է, որ նրանից չափազանց մեծ սպասելիքներ կան, ժողովուրդը նրա հետ չափազանց մեծ հույսեր է կապում: Նրանից սպասում են, որ նա կվերացնի կոռուպցիան, կպատժի կոռուպցիոներներին, կհեռացնի իշխանությունից օլիգարխներին, կբարձրացնի բարեկեցության մակարդակը երկրում»,– vedomosti.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսեյ Մակարկինը:



Նա նկատել է, որ Փաշինյանի հիմնական կարգախոսներից մեկը երկրի տնտեսության ապամոնոպոլիզացումն է: Նա կարծում է, որ աղքատությունն է եղել պատճառը, որ մարդիկ դուրս են եկել փողոց: Սակայն իրականում շատ բողոքավորներ պատկանել են միջին դասին: Սրանք, ըստ փորձագետի, որպես կանոն այն մարդիկ են, որոնք չեն ցանկանում այլեւս հանդուրժել անարդարությունները տնտեսության եւ կյանքի մյուս ոլորտներում եւ չեն ցանկանում որ նարինջի շուկայում մի ընկերություն մոնոպոլիա հաստատի, բանանի շուկայում՝ մեկ ուրիշը: