Ֆուտբոլային անգլիացի ֆանատներին սովորեցնում են ռուսական օղի խմել

Ֆուտբոլային անգլիացի ֆանատներին սովորեցնում են ռուսական օղի խմել
Ֆուտբոլային անգլիացի երկրպագուները պատրաստվում են Ռուսաստան մեկնելու՝ Մունդիալի խաղերը դիտելու համար: Ինչպես հայտնում է բրիտանական The Sun-ը, ֆուտբոլային երկրպագուներին նաեւ սովորեցնում են, թե ինչպես խմել ռուսական օղի եւ սպիտային թունդ այլ խմիչքներ: Ըստ հրապարակման, խնդիրն այն է, որ բրիտանացի երկրպագուները հարբելիս կորցնում են ինքնավերահսկումը, իսկ ռուսները սիրում են խմել, իսկ այս երկուսի համատեղումը շատ բարդ հետեւանքներով է հղի: Հոդվածում նշվում է, որ ռուսները օղի խմելու իրենց մշակույթն ունեն եւ օրինակ խորհուրդ չի տրվում օղին ու գարեջուրը խառնել իրար: Բացի այդ ռուսները սիրում են բաժակաճառեր ասել եւ չի կարելի խմել, քանի դեռ բաժակաճառը չի ավարտվել: Նշվում է նաեւ, որ օղին Ռուսաստանում խմում են միանգամից եւ ոչ թե կում-կում: