«ՕսիպյանըՄերնա․․․»

«ՕսիպյանըՄերնա․․․»
Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ։ Ֆեյսբուքում կարծիքները տարբեր են․



##### [Armen Vardanyan](https://www.facebook.com/armen.vardanyan.7?hc_ref=ARSyLS1B2ImcdY9-dN90UIsL6tsLOAw2_Kn167cMWZ_928ABhJv7iF_mVmoHc1N99B0&fref=nf)



Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելը սխալ եմ համարում, քանի որ ինքը երկար տարիներ եղել ա Ռոբի և Սերժի ռեժիմի մոլի պաշտպաններից մեկը ու նաև լիքը դժգոհություններ կան նրա գործունեության վերաբերյալ. Ճիշտ ա բարեկիրթ ոստիկան էր, Բազազ կամ Աշոտ Կարապետյան չէր, բայց մյուս կողմից էլ ինքն էլ զերծ չի մնացել որոշ ապօրինություններից. Ես կարծում եմ ինքը պետք է մնար իր պաշտոնին, բայց ոչ թե դառնար ոստիկանապետ. Հիմա Նիկոլ Փաշինյանի կողմից հասարակության համար ոչ միանշանակ ընդունելի մարդկանց պաշտոններին նշանակելը կարող է շրջվել հենց իր դեմ։



[Sonya Msryan](https://www.facebook.com/sonya.msryan?fref=ufi)



Ինքը կինոյի էն տղեն ա, որ սկզբում վատն ա լինում հետո լավն ա դառնում... հիմա լավը դառնալու ճանապարհին ա )))



[Tigran Palyan](https://www.facebook.com/Palyan.Tigran?fref=ufi)



Առաջինը ես եմ ասել, որ Օսիպյանին պետք է պահել , փայլուն մասնագետ է, ճիշտ է չքլնգեցին իմ ասածս, բայց քննադատեցին,իսկ նախարար՝ ես էլ դեմ եմ, երկու ձեռքով։



[Карен Мовсисян](https://www.facebook.com/profile.php?id=100010820190923)



Մի լարվե՛ք, թեթև տարե՛ք: Օսիպյանը կլինի թե Շարմազանովյանը, դա էական չէ: Սա այն կառույցն է, որ եթե ինքը վարչապետը կամ քաղաքական էլիտան այդ կառույցը չփչացնի ու չքաղաքականացնի, ապա ոչինչ չկա անհանգստանալու: Ոստիկանի գործը պրոֆեսիոնալ կերպով հանցագործությունների դեմ պայքարելն է: Կոտրե՛ք ձեր մեջ եղած կարծրատիպերն այն մասին, թե այս կամ այն ոստիկանը այս կամ այն ռեժիմին է ծառայել: Նախ պետք է ռեժիմ չունենանք, հետո նոր չծառայենք այդ ռեժիմին: Ես սա ձեզ ասում եմ որպես պրոֆեսիոնալ:



##### [Yeva Adamyan](https://www.facebook.com/yeva.adamyan?hc_ref=ARR6MMvdCQ1qT9Boxe0Q5Uk40SX3PmZeLrd2Ephz8p5-jSRafPDtRQTysEmKR0HCCko&fref=nf)



Մեղա աստծո․ մարդ չգիտի խնդա թե հայհոյի ։



մահ ա մահ, սենց բան չի լինում ։ Վայ Օսիպով, զզվանք էիր, զզվանք ես, զզվանք էլ կմնաս․ Ես դեմ եմ այս պետին։



[Gagik Petrosyan](https://www.facebook.com/profile.php?id=100017776008664&fref=ufi)



Ինքը վատ մարդ չի։ Նորմալ կաշխատի



[Lusine Karmiryan](https://www.facebook.com/lusine.karmiryan?fref=ufi)



Հա, բայց մենք սենց չէինք պայմանավորվել Նիկոլ ջան



[Osana Arzumanian](https://www.facebook.com/oarzoomanian?fref=ufi)



Ովքեր որ դեմ են Օսիպյանին, խնդրում եմ կարդացեք Սյուզան Սիմոնյանի ստատուսը: Նա նշում է․ «Ծռերն են անգամ նրան որակել լավ մարդ, ասելով, նա ընդամենը կատարել է հրաման, նրան պիտի հնարավորություն տալ, Օսիպյանը թալանչի եղել»։



##### [Gagik Mamulyan](https://www.facebook.com/gagmamulyan?hc_ref=ARRxzKOgnjh75r8yO19zaLflLtx053AQrPhoTXI1T0Nk4jzg8u7EeMHBAIvVNsO30As&fref=nf)



Էխ Վալեռա Վալեռա, հիշում ե՞ք, որ ասում էի մի օր ձեր բակում էլ պեչենու ֆուռ շուռ կգա...ահա այն



[Davo Manutsyan](https://www.facebook.com/davo.manutsyan?fref=ufi)



<<Очнись Валера настало твоё время>>



##### [Ankakh Hayastan](https://www.facebook.com/vagrblogger?hc_ref=ARRFo3xV55vtGC46GaxxQPWAovP_9R5IQCe1lNa1EDZ5pj0kcicndbBEMexAByDzX6w&fref=nf)



Օսիպյանը՝ ոստիկանապետ:) Էսքանով ավարտվեց իմ ստատուսը



##### [Վահագն Խաչատրյան](https://www.facebook.com/profile.php?id=100001774723771&hc_ref=ARQRBCJObyNBRCPnXKpE2HGZQMmhU_DS9Jho8OZHgIAd4dSoqloaRz1c8WQ2CrWSJDU&fref=nf)



Օսիպյանը մեր Նոր Հայաստանում տեղ պիտի չունենար ցավում եմ



##### [Liana Zurabyan](https://www.facebook.com/liana.zurabyan.9?hc_ref=ARRA3iot_SxJGyXRrB-_kw7dmJT3FDyQ6DTIj5I95XAHDB1jMyYzYxLFN-0LLd_G2go&fref=nf)



Ինձ համար ցույց կցրեի, ու այ քեզ բաաաա՜ն, ոստիկանապետ, դե արի ու մի ասա` ԲԱԽՏԱՎՈ՜Ր....))))



##### [Իզաբելլա Աբգարյան](https://www.facebook.com/izabelle.abgaryan?hc_ref=ARQdeqeGHqT_t-J60HMTUpRmTK6iMJjYtxd2bTmkYgZonRIiZeo3VWSJZvIIbDq6FGw&fref=nf)



Լավ է փորձված թանը, քան անփորձ մածունը [#ՕսիպյանըՄերնա](https://www.facebook.com/hashtag/օսիպյանըմերնա?source=feed_text) )



##### [Styopa Safaryan](https://www.facebook.com/styopa.safaryan.9?hc_ref=ARTYCVHwE_XqFSOtbBFHSPNKC5GBewK8YihUhYZz8qA00FAENBeGlK_1k6FPjJGdyko&fref=nf)



Տնաշենները համ չամադանը տվեցին, համ չամադանը բռնողներին։ Այսօրվա նշանակումներից ներշնչված։



[Christ Vardanich](https://www.facebook.com/christ.vardanich?fref=ufi)



Էհ, հլա տենանք ու՞ր է տանում մեզ այս ամենը։



[Hovik Ghazaryan](https://www.facebook.com/hovik.ghazaryan.1?fref=ufi)



Կասեք ով է եղել երկար տարիներ կարմիր բերետավորների ,,շե՞ֆը,, Վալեռը



[Galina Sargsyan](https://www.facebook.com/galina.sargsyan.1?fref=ufi)



Լավ դե ոչինչ.փաստորեն պաշտոնին համապատասխան` գնդապետների միջի նիհարինա ընտրել, հո Երանոսյանին չէր դնելու



[Fellix Mushegyan](https://www.facebook.com/fellix.mushegyan?fref=ufi)



Որոշողը Նիկոլն է, պատասխանատուն նույնպես: Համբերենք՝ կտեսնենք:



Հասմիկ Բաբաջանյան



##### [Armen Dulyan](https://www.facebook.com/armen.dulyan?hc_ref=ARTAeoXg1BJ5coJ1fLO4slqBnCEV6Mgo18ItVHbviuqime6mFgrMcnxen-0Uo8Y6Tkw&fref=nf)



Չփորձե՞նք...



Տեսնես՝ որ հիմա Նիկոլի դեմ ցույցեր սկսենք, ճանապարհներ փակենք, Օսիպյանը մեզ ինչ կանի...



Հասմիկ Բաբաջանյան