Կոնգրեսական Ֆրենք Փալոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Կոնգրեսական Ֆրենք Փալոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ինչպես հաղորդում է VOA-ն, ԻԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը հանդես է եկել հայտարարությամբ, որով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:



«Ես ցանկանում եմ շնորհավորել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօրվա քվեարկության արդյունքների կապակցությամբ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ կառավարման համակարգում խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Հայ ժողովուրդն արտահայտեց հստակ իր ցանկությունը ազատ, թափանցիկ ու արդար ժողովրդավարություն կառուցելու վերաբերյալ, և չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները կանգնի Հայաստանի և նոր կառավարության կողքին: Ես իմ գործընկերների հետ կշարունակեմ աշխատանքը Կոնգրեսում՝ անցումային այս փուլում Հայաստանում մեր բարեկամներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ու մեր ազգերի միջև կապերն ամրապնդելու համար»: