Նյու Յորքի գլխավոր դատախազին մեղադրում են սեքսուալ բռնությունների մեջ՝ նա հրաժարական է տվել

Նյու Յորքի գլխավոր դատախազին մեղադրում են սեքսուալ բռնությունների մեջ՝ նա հրաժարական է տվել
Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հրաժարական է տվել իր հասցեին՝ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մասին հնչած մեղադրանքներից հետո:



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Շնայդերմանին չորս կանայք մեղադրել են բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ՝ իրենց մեղադրանքները հրապարակելով New Yorker ամսագրում:



Նշենք, որ դատախազ Շնայդերմանը հայտնի է որպես կանանաց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ, ով նույնիսկ դատական հետապնդում սկսելու հրահանգ է տվել Հարվի Վայնշտայնի նկատմամբ։



Հիշեցնենք, որ Հարվի Վայնշթայնն էր, ով այսպես ասած՝ բացեց սեքսուալ բռնությունների թեման ամերիկյան՝ հատկապես հոլիվուդյան իրականության մեջ: