Պենտագոնը պատրաստ է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում

Պենտագոնը պատրաստ է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում
ԱՄՆ Պնախարարությունը պատրաստ է ընդալյնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար գեներալ Ջեյմս Մետիսը:



Ինչպես փոխանցում է Պենտագոնի պաշտոնական կայքը, Ջեյմս Մետիսի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Լեհաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակիցը եւ դաշինքի զորքերը ԱՄՆ կողմից ընկալվում են որպես անվտանգության մակարդակը բարձրացնող գործոն, հետեւաբար՝ Պենտագոնը պատրաստ է քննարկել Լեհաստանում դաշինքի շրջանակում ամերիկյան զորակազմի թվաքանակի ավելացման հնարավորությունները:



Նշենք, որ ԱՄՆ-ում է գտնվում Լեհաստանի Պնախարար Մարիուշ Բլաշակը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հավելյալ մոտ երկու միլիարդ դոլար է հատկացրել Արեւելյան Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման համար: