Ողջ իշխանությունը ժողովրդին

Ողջ իշխանությունը ժողովրդին
Վերալիցքավորումը Հայաստանի համար կլինի բավականին ծանր: Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով: Այս կարծիքին է գերմանական Die Welt-ի լրագրող Յուլիան Հանսը: Համեմատելով Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու Կիեւյան Մայդանը, լրագրողը գրում է, որ տարբերություն Մայդանի, որ տեղի ունեցավ չորս տարի առաջ, Երեւանում Սերժ Սարգսյանի իշխանազրկումը Եվրոպայում չգտավ լայն արձագանք, այն դեպքում, երբ երկու պարագայում էլ ցույցերը սկսվեցին այն բանից հետո երբ նախկին ղեկավարները դրժեցին իրենց խոստումները: Գերմանական պարբերականը ուշադրության է հրավիրում հատկապես այն, որ նախագահից վարչապետ փոխատեղումները փաստորեն քաղաքական մշակույթ հետսովետական տարածքում մտել է Պուտին-Մեդվեդեւ 2011 թվականին իրականացված փոխատեղմամբ, երբ ռուսական հասարակության մեջ խորը դժգոհություն առաջացավ: Այն ժամանակ իշխանությունները կարողացան ճնշել, սակայն հետեւանքները Մոսկվան զգում է մինչեւ այսօր: Յուլիան Հանսը կարծում է, որ Հայաստանում նոր սկիզբը կլինի անհամեմատ բարդ, կապված աշխարհաքաղաքական գործոնների հետ, մասնավորապես` Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների բալանսավորման հետ, քանի որ Հայաստանում քիչ է հավանական ռուսական ուղեծրից դուրս գալը, հաշվի առնելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները: