Միջազգային մամուլը շարունակում է արձագանել Երեւանյան դեպքերին

Միջազգային մամուլը շարունակում է արձագանել Երեւանյան դեպքերին
Մինչ Սերժ Սարգսյանն ընտրվում է ՀՀ վարչապետ, միջազգային մամուլւ շարունակում է արձագանել Երեւանում ընդդեմ այս վարչապետացման տեղի ունեցող բողոքի ակցիաները: Deutsche Welle-ն դեռեւս ապրիլի 13-ից պարբերաբար անդրադառնում է Երեւանյան բողոքի ակցիաներին:



Ներկայացնելով իրադարձությունները ընդհանուր գծերով, գերմանական այս լրատվամիջոցը մանրամասնում է, որ Սերժ Սարգսյանը, դառնալով վարչապետ, ստանում է գրեթե անսահմանափակ լիազորություններ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում, ինչպես իր հայտարարություններից մեկում նշել է բողոքավորների ղեկավար Նիկոլ Փաշինյանը:



Բրիտանական The Guardian-ը իր` օրվա լավագույն լուսանկարները շարքում ներառել է նաեւ լուսանկար Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներից մակագրելով այն, որ Հայաստանում բողոքում են այն բանի դեմ, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ եւ զավթում իշխանությունը: Կրեմլյան եւ մերձկրեմլյան ռուսական լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ հաղորդագրությունների տեսքով հրապարակումներ են կատարել այսօրվա տեղի ունեցած իրադարձությունների, Նիկոլ Փաշինյանի` թավշյա հեղափոխություն սկսելու եւ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ: 



Համանման հրապարակումներ կան RIA Novosti, TACC, Interfax, gazeta, Lenta, Life լրատվականները:  Московский комсомолец-ն առաջնորդող է հրապարակել որում նշել է, որ Հայաստանում սկսվել է Մայդան եւ ընդդիմությունը արտահերթ պառլամենտական ընտրություններ է պահանջում:



The Associated Press-ը հաղորդում է, որ բողոքավորների թիվը գնալով աճում է եւ հասել է արդեն 10 000-ի: Այս տեղեկությունը վերահրապարակել են` BBC, Washington Post, ABC News, Business Insider, Fox News պարբերականները: The New York Times-ն առանձին հոդվածով անդրադարձել է երեւանյան դեպքերին, նշելով, որ բողոքի ակցիաները պարալիզացնում է քաղաքի կենտրոնը: