Ռուսական էմիսարներ՝ Հայաստանում

Ռուսական էմիսարներ՝ Հայաստանում
Մեր աղբյուրների տեղեկացմամբ` վերջին օրերին, բացի ռուսական ռազմական ոստիկանությունից, ինքնաթիռներով Հայաստան են գալիս եւ Երեւանում ամեն քայլափոխի հանդիպում են ատթլետիկ կազմվածքով, զինվորական «պախոդկայով», տուրիստի անվան տակ բավականին թվով ռուս երիտասարդներ։



«Կարծում եմ` Ռուսաստանը բոլոր դեպքերում զգուշավորություն է հանդես բերում` սպասվող ապրիլյան զարգացումներին ընդառաջ` արդեն նոր մոտեցմամբ։ Հիշո՞ւմ եք` մարտի 1-ի դեպքերի առավոտյան` Մյասնիկյանի արձանի մոտ ռուս գեներալի-զինվորականների առկայությունը։ Հիմա Ռուսաստանն ավելի գրագետ է մոտենում. անհրաժեշտության, սպասվող մասսայական բողոքների ժամանակ նման տղաները պետք կգան` Հայաստանում արեւմտյան «հեղաշրջում» թույլ չտալու համար»,- ասաց մեր աղբյուրը:



Ի դեպ, նրանք, ովքեր ինքնաթիռով հաճախ Թբիլիսի են մեկնում ու վերադառնում, իրենց հերթին նկատած կլինեն, որ, որպես օրինաչափություն, Հայաստան վերադարձող ինքնաթիռում հայերը շատ քիչ տոկոս են կազմում՝ հիմնականում «սլավոնական արտաքինով», «Եհովայի վկաների» պայուսակներով, անգլախոս աշխույժ եվրոպացիներ են: Երկուստեք նյարդերի ստուգո՞ւմ է ընթանում կողմերի միջեւ՝ հարցրինք։ «Չի բացառվում, բաց եւ ուկրաինական սցենարի կրկնություն Հայաստանում այս պահին հնարավոր չի համարվում»,- ասաց ուժայիններին մոտ կանգնած մեր աղբյուրը: