Ասենք՝ էքսկավատորն ինչպե՞ս տեղափոխեն

Ասենք՝ էքսկավատորն ինչպե՞ս տեղափոխեն
Նախօրեին մենք անդրադարձել էինք բեռնվածության համար վարորդներին տուգանելու ահազանգին: Երեկ մեր խմբագրություն է դիմել շինարարական ընկերություններից մեկը՝ նշելով, որ այս օրենքից ամենաշատն իրենք են տուժում, քանի որ ամենօրյա աշխատանքը կապված է բեռներ տեղափոխելու հետ:



«Մենք ահռելի գումարներ ենք ծախսել՝ գնել ենք մեծ բեռնվածությամբ մեքենաներ, որպեսզի մեկ գնալ-գալով հնարավորինս շատ բեռ տեղափոխենք։ Հիմա, փաստորեն, չենք կարող, բայց չէ՞ որ այդ ամենի համար նախապես նախահաշիվ էր կազմված, հաշվարկներ էին արված: Նորամուծություններից մեկն էլ այն է, որ եթե, օրինակ, դու տեղափոխում ես սահմանված 44 տոննայից ավելի բեռ, որն իրենից ներկայացնում է միատարր զանգված, օրինակ՝ էքսկավատոր, հո չե՞նք կարող մաս-մաս բաժանել-տեղափոխել։



Ուրեմն ամեն անգամ պետք է դիմենք տրանսպորտի նախարարությանը, թույլտվություն ստանանք, հետո դիմենք ՃՈ, կնքեն, ստորագրեն, որ կարողանանք նման բան տեղափոխել, իսկ դա կարող է տեւել մեկ ամիս։ Այս պայմաններում ինչպե՞ս աշխատենք»,- ասաց գործարարը: